Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը

ԱԺ-ն ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող նոր օրենքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կինեմատոգրաֆիայի ոլորտը կանոնակարգող օրենքի նախագիծը, որի նպատակն է ֆիլմերի արտադրության համար ստեղծել բարենպաստ պայմաններ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կինեմատոգրաֆիայի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց համահեղինակ, «Լուսավոր Հայաստան»-ի պատգամավոր Աննա Կոստանյանը:

«Կինեմատոգրաֆիայի մասին օրենքի գերնպատակը արտադրողի համար Հայաստանում, ինչպես նաև միջազգային համատեղ արտադրության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է, որպեսզի ի վերջո հայ արտադրողը կարողանա իր ֆիլմերի և իր զարգացման արդյունքում երկու հիմնական խնդիր լուծել պետության համար՝ միջազգային մշակութային հեղինակություն ձեռք բերել և երկրի տնտեսական աճը խթանել»,-ասաց Կոստանյանը:

Ըստ նրա՝ դա հնարավոր կարող է դառնալ ֆիլմարտադրության համար ներգրավելով միջազգային ներդրումներ: Օրենքում մշակվել են այնպիսի գործառույթներ, որոնք կխթանեն այս երկու կոմպոնենտների իրագործմանը: «Կոնկրետ ռազմավարություն և գործիքակազմ ստեղծելով՝ բավարար իրավական երաշխիքներ ենք տալու և աջակցելու ազգային ֆիլմերի ստեղծմանը, տարածմանը, առաջխաղացմանը: Լուծում ենք 3 հիմնական խնդիր՝ տեղի կինոարտադրողի զարգացում, համատեղ արտադրության զարգացում և օտարերկրյա ներդրումների ներգրավում»,-ասաց պատգամավորը:

Կառավարության առաջարկով առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կրճատվել է նախագծով տրվող հարկային արտոնություններից մեկը:

Նախագիծը քվեարկությամբ ստացավ 75 «կողմ» ձայն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]