Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Սիրիայում իր ուժերի ուղղությամբ հրթիռահարվածը

ԱՄՆ-ի կոալիցիան հաստատել է Սիրիայում իր ուժերի ուղղությամբ հրթիռահարվածը

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի զինվորականները Սիրիայում ենթարկվել են հրթիռակոծման: Այդ մասին հայտնել Է ԱՄՆ-ի կոալիցիայի ներկայացուցիչ գնդապետ Ուեյն Մարոտոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Տեղական ժամանակով մոտավորապես 19:44-ին Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը գրոհի են ենթարկվել մի քանի հրթիռներով: Տուժածներ չկան, վնասը գնահատվում Է: Մենք լրացուցիչ տվյալները կտրամադրենք, երբ մենք ավելի շատ տեղեկատվություններ ունենանք»-գրել Է նա իր Twitter-ում:

Մարոտոն հավելել Է, որ ԱՄՆ-ի ուժերը ինքնապաշտպանության նպատակներով պատասխան կրակ են բացել: «Սիրիայում ԱՄՆ-ի ուժերը, գտնվելով բազմաթիվ հրթիռների գրոհի ներքո, գործել են ինքնապաշտպանության նկատառումներով եւ հակամարտկոցային հրետանային կրակ բացել հրթիռների արձակման դիրքերի ուղղությամբ»,-նշել Է կոալիցիայի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՍԱՆԱ սիրիական գործակալությունը հաղորդել Է, որ ամերիկյան զինված ուժերի տեղաբաշխման շրջանը, որը գտնվում Է սիրիական Դեյր Էզ Զորի նահանգի «Օմար» նավթահանքի մերձակայքում, հունիսի 28-ին հրթիռակոծման Է ենթարկվել:

Իրադարձությունների վայրից ստացված տվյալների համաձայն, այս շրջանում պայթել Է ոչ պակաս, քան ութ արկ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am