Քաղաքականություն

ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդմանը. Բայդենը շնորհավորել է Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանին հաջող խորհրդարանական ընտրությունների կազմակերպման համար և հայտնել Հայաստանի հետ գործընկերության ամրապնդման մտադրության մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նա գրառում է կատարել Թվիթերի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին հաջող խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ։ Հայաստանի հետ մեր գործընկերությունն ընդհանուր արժեքներից մեկն է, և համագործակցությունը ժողովրդավարական բարեփոխումների ու հակամարտությունների կարգավորման հարցում. մենք հավատարիմ ենք այդ գործընկերության ամրապնդմանը»,-նշել է Բայդենը։

Հունիսի 20-ին կայացած ընտրությունների արդյունքում«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների 53.91 տոկոս ձայները, «Հայաստան» դաշինքը՝ 21.09 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում