Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

ԿԸՀ-ն մերժել է 3 քաղուժերի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները. հայտնի է ԱԺ-ում մանդատների բաշխումը

ԿԸՀ-ն մերժել է 3 քաղուժերի՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները. հայտնի է ԱԺ-ում մանդատների բաշխումը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 27-ի նիստում մերժել է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության դիմումները ՀՀ ԱԺ հունիսի 20-ին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նիստի ընթացքում այս մասին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը։

Նա նշել է, որ ընտրությունները կարող են անվավեր համարվել միայն այն դեպքում, եթե խախտումների առկայությունն ազդել է ողջ ընտրական գործընթացի և վերջնական արդյունքների վրա։ «ԿԸՀ - ում նման տվյալներ չեն գրանցվել, ինչը նշանակում է, որ մենք չենք կարող անվավեր ճանաչել ընտրությունները», - նշել է ԿԸՀ նախագահը։

Նա նաև հայտարարել է ապագա խորհրդարանում մանդատների բաշխման մասին։ Այսպես «Քաղաքացիական պայմանագիր» կստանա 71 պատգամավորական մանդատ, «Հայաստան» դաշինքը՝ 29, իսկ «Պատիվ ունեմ»-ը՝ 7:

Նիստի ընթացքում Մուկուչյանը հայտարարել է նաև ընտրությունների վերջնական արդյունքները, որոնք ներկայացված են սույն հղմամբ։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]