Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Մեկնարկում է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը` Ուիմբլդոնը

Մեկնարկում է թենիսի ամենահեղինակավոր մրցաշարերից մեկը` Ուիմբլդոնը

 

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով 2020 թվականին չկայացած Մեծ սաղավարտի տարվա չորս մրցաշարերից Ուիմբլդոնը մեկ տարվա դադարից հետո մեկնարկում է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամ անցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը կկայանա Լոնդոնի կորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթել է այս մրցաշարում 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական:

Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկ կանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ): Ուիմբլդոնի գործող չեմպիոնը սերբ Նովակ Ջոկովիչն է, իսկ կանանց մրցախաղում` Սիմոնա Հալեպը: Ուիմբլդոնը կեզրափակվի հուլիսի 11-ին:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am