Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին

Կանադայի ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանում ժողովրդավարության 
աջակցությանն ուղղված նոր առաքելության մասին

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի արտաքին գործերի նախարար Մարկ Գարնոն հայտարարել է, որ Գերմանիայում այդ երկրի դեսպան և Եվրամիությունում հատուկ հանձնակատար Ստեֆան Դիոնը հատուկ առաքելություն կիրականացնի՝  ուսումնասիրելու, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական ժողովրդավարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Կանադայի արտգործնախարարությունը:

«Ուժեղ ժողովրդավարությունը Հայաստանում տարածաշրջանի կայունության կարևոր գործոններից է: Հատուկ հանձնակատար Դիոնը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել Հայաստանի ժողովրդավարական հաջողություններին»,- նշել է Գարնոն՝ ընդգծելով, որ ժողովրդավարական զարգացումների վերաբերյալ Դիոնի հիմնարար գիտելիքները կօգնեն, որպեսզի այս առաքելությունը հաջող իրականացվի:

Հատուկ հանձնակատարն առաքելության ընթացքում կուսումնասիրի, թե ինչպես կարող է Կանադան աջակցել հայկական քաղաքացիական հասարակության ջանքերին, ամրացնել ժողովրդավարական ինստիտուտները, ավելացնել Հայաստանի ներգրավվածությունը բազմակողմ ինստիտուտներում և խթանելու ներառական տնտեսական աճը: Առաքելության նպատակն է ամրապնդել կանադական հասարակության աջակցությունը՝ ի շահ հայկական ժողովրդավարության:

Ստեֆան Դիոնի աշխատանքը շարունակվելու է մի քանի ամիս, դրանց ընթացքում նա առցանց խորհրդակցություններ է իրականացնելու ինչպես Կանադայում հետաքրքրված կողմերի, այնպես էլ Հայաստանի գործընկերների հետ: Նա այցելելու է նաև Հայաստան՝ հանդիպելու Հայաստանի կառավարության անդամների, գործընկեր դեսպանությունների, քաղաքացիական հասարակության խմբերի, միջազգային կազմակերպությունների, մասնավոր սեկտորի ու ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

«Այս առաքելությունն ընդգծում է, թե Կանադայի համար որքան կարևոր է

Հայաստանում ժողովրդավարության հաջողությունը: Առաքելության ավարտին հատուկ հանձնակատարը զեկույց կներկայացնի նախարար Գարնոյին, այդ թվում և առաջարկներ, թե ինչպես կարող է Կանադան ապագայում Հայաստանի հետ առաջ տանել ժողովրդավարական հավակնությունների իրականացումը»,- ասվում է Կանադայի ԱԳՆ հայտարարության մեջ:

Իր հերթին դեսպան Ստեֆան Դիոնն առաքելության պատասխանատու պաշտոնում նշանակվելու առնչությամբ գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում՝ նշելով. «Ինձ համար պատիվ է նման հնարավորություն ստանալը՝ նպաստելու Կանադայի և Հայաստանի ժողովրդավարությունների կապերի ամրապնդմանը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am