Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի

Մարուքյանը կարծում է, որ նոր խորհրդարանը որակապես ավելի լավը չի լինի

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ էդմոն Մարուքյանը կարծում է, որ 8-րդ գումարման խորհրդարանը որակապես ավելի լավ չի լինի, քան 7-րդ գումարման ԱԺ-ն էր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանը նման տեսակետ հայտնեց ասուլիսում:

Մարուքյանն ընդունում է, որ ԼՀԿ-ի համերաշխության, միասնության օրակարգը պարտվել է: «Մեր ժողովուրդը որոշել է, որ 8-րդ գումարման խորհրդարանը պետք է բաղկացած լինի Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ուժերից: Ժողովրդի որոշումն է, իշխանությունը պատկանում է ժողովրդին»,-ասաց նա:

Հարցին, թե խորհրդարանի այդ կազմով հնարավո՞ր է վերականգնել համերաշխությունը՝ Մարուքյանը դժվարացավ պատասխանել: «Կարող է գնան խորհրդարան, համերաշխ, սիրով իրար հետ աշխատեն, կարող է գնան ամեն օր կռվեն: Կտեսնենք, ամեն դեպքում չեմ կարծում, թե այս խորհրդարանը կլինի որակապես շատ ավելի լավը, քան նախորդն էր»,-ասաց ԼՀԿ ղեկավարը:

Ձայների վերահաշվարկի գործընթացին ԼՀԿ-ն հետևում է: Մարուքյանը նկատեց, որ մեծ հաշվով դրա արդյունքում մեծ տատանումներ տեղի չեն ունեցել: «Ես կարծում եմ՝ բոլոր այն ընտրատեղամասերում, որտեղ խախտումներ են եղել, այդ տեղամասերի արդյունքները պետք է անվավեր ճանաչվեն: Եթե ապացույցներ լինեն զանգվածային խախտումների վերաբերյալ, ուրեմն ամբողջ ընտրությունները պետք է անվավեր ճանաչվեն»,- ասաց նա ու հավելեց, որ իրենք նման տվյալներ չունեն:

Մարուքյանը նկատեց, որ անգամ այն ուժերը, որոնք պատրաստվում են ՍԴ  դիմել, ուզում են նաև մանդատները վերցնել: «Հետևաբար, նաև իրենք էլ են ընդունում այդ արդյունքները: Վիճարկելու հարցեր կան, թող վիճարկեն,ոչ մի խնդիր չեմ տեսնում: Բայց ես տեսնում եմ, որ ընդհանուր դաշտն ընդունում է մեր ժողովրդի որոշումը»,- ասաց նա:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները: Ըստ նախնական արդյունքների՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 53.92 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝  21.04 տոկոսը, իսկ «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23 տոկոսը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]