1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյանն անդրադարձավ համերաշխության կոչին

Մեր վերաբերմունքը Փաշինյանին լինելու է հայելային. Վանեցյանն անդրադարձավ 
համերաշխության կոչին

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հունիսի 21-ի հանրահավաքի ելույթում չի տեսել հստակ համերաշխության կոչ և ցանկություն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Վանեցյանն այս մասին ասաց մամուլի ասուլիսի ժամանակ:

«Չես կարող համերաշխության կոչ անել, միաժամանակ ասել՝ բոլորին պառկեցնելու ենք, նստեցնելու ենք, այս ենք անելու, այն ենք անելու: Խոսքերին հավատալ չեմ ուզում և չեմ կարող: Եթե Նիկոլ Փաշինյանն իրապես ուզում է համերաշխություն մեր հասարակության մեջ, հանգստություն մեր երկրին, ապա իր քայլերով և իր գործողություններով պետք է շատ կարճ ժամանակահատվածում ցույց տա, որ ինքը փոխվել է»,-  հավելեց Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենի կարծիքով` երեք տարիների ընթացքում Փաշինյանի կոչերը, հայտարարությունները և իրողությունները էապես տարբերվել են իրարից:

«Եթե Նիկոլ Փաշինյանը կփորձի իրապես բերել մեր երկրին համերաշխություն ու հանգստություն, ես միայն ուրախ կլինեմ: Բայց դա միայն ժամանակը ցույց կտա: Մեր վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանին լինելու է հայելային: Եթե տեսնենք, որ կարողանում է փոխվել, կարողանում է դառնալ իրապես պետական գործիչ, որին ես չեմ հավատում, ապա իհարկե, մենք պետք է գործենք այլ տրամաբանությամբ»,- եզրափակեց Վանեցյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հունիսի 22-ի առավոտից խորհրդակցություններ է սկսել ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի հետ, նաև՝ երկխոսության կոչ է անում հոգևոր առաջնորդներին: Նա նման երկխոսության կոչ արեց նաև բոլոր այն կառույցներին, սեգմենտներին, որոնց հետ այս ընթացքում իրենք բանավեճ և հակադրություն են ունեցել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]