Հասարակական

Ձերբակալվել է Արման Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն կրակած անձը

1 րոպեի ընթերցում

Ձերբակալվել է Արման Բաբաջանյանի մեքենայի դիմապակուն կրակած անձը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն կրակած անձը հայտնաբերվել է և ձերբակալվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Վարդան Թադևոսյանը։

«Այո, Նիկոլայ Խ. անունով անձը ձերբակալվել է»,- նշեց Թադևոսյանը և հավելեց, որ մանրամասները կհայտնեն քիչ ուշ։

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի անդամ Արման Բաբաջանյանի «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայի դիմապակուն, նախնական տվյալներով հունիսի 20-ին ժամը 09:30-ի սահմաններում, կրակոց է արձակվել դեռևս չպարզված հրազենից: ՀՀ ոստիկանությունից հայտնել են, որ Նորք-Մարաշ 6-րդ փողոցի 1-ին նրբանցք դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնից և Մարաշի բաժանմունքի օպերատիվ խմբեր: Ձեռնարկվել են օպերատիվ հետախուզական միջոցառումներ:

Նշանակվել էր դատաձգաբանական փորձաքննություն։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում