Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Արցախյան հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի ՄԻՊ

Արցախյան հասարակությունը պառակտելու բոլոր փորձերը անընդունելի են. Արցախի 
ՄԻՊ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտարարություն է տարածել՝ շեշտելով, որ արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու փորձերն անընդունելի են: «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը:

«Հունիսի 22-ին ԱՀ նախագահի ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր հրապարակվել երեկոյան ժամը 18։00-ին հանրահավաք կազմակերպելու և Նախագահի կողմից հանրությանը դիմելու վերաբերյալ։

Հունիսի 21-ին Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում անցկացված հավաքը ավարտվել էր հաջորդ օրը՝ ժամը 19:00-ին, կրկին հավաք անցկացնելու պայմանավորվածությամբ:

Սոցիալական ցանցերում անընդհատ տեղեկություններ են շրջանառվում նույն վայրում ԱՀ նախագահի համակիրների ու ընդդիմախոսների հավաքի մասին, որը հաճախ է զուգորդվում հնարավոր բախումների վերաբերյալ հայտարարություններով, հանրության տարբեր ներկայացուցիչների կողմից միմյանց ուղղված մեղադրական հայտարարություններով ու մեկնաբանություններով:

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը անընդունելի է համարում արցախյան հասարակությունը պառակտելու և հակադիր բևեռների բաժանելու բոլոր փորձերը, անկախ դրանց հեղինակներից, և կոչ է անում ցուցաբերել զսպվածություն, միմյանց հանդեպ հարգանք ու հանդուրժողականություն: Արցախի և արցախցու փրկությունն այլևս մեր միասնականության և համախմբվածության անբեկանելիության մեջ է, որից շեղվելու ցանկացած փորձ անընդունելի ու դատապարտելի է և հղի է անդառնալի հետևանքներով։

Հասարակական կարգի պահպանություն իրականացնող պետական մարմիններին Պաշտպանը հորդորում է գործել բացառապես օրինականության սահմաններում, ձեռնարկել հնարավոր միջոցները հավաքի բոլոր մասնակիցների իրավունքներն ու ազատությունները, կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար:

ԱՀ մարդու իրավունքների պաշտպանը և աշխատակազմի ներկայացուցիչները լինելու են հավաքների վայրում և հետևելու են դրանց ընթացքին»:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]