Հասարակական

Մշտապես քայլեր ենք ձեռնարկում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ. Դավթյան

2 րոպեի ընթերցում

Մշտապես քայլեր ենք ձեռնարկում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ. Դավթյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ զինված ուժերում բավական երկար ժամանակ քայլեր են ձեռնարկվում պրոֆեսիոնալ բանակի ստեղծման ուղղությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։

«Մենք բավական երկար ժամանակ իրականացնում ենք քայլեր մասնագիտական, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու ուղղությամբ, բայց առնվազն երեւացող ժամանակահատվածում մենք չենք անցնելու 100 տոկոսով պրոֆեսիոնալ բանակի, այդպիսի ծրագրեր չկան: Քայլեր արվել են եւ շարունակվում են արվել, բայց զորակոչից հրաժարվելու որևէ նախապայման չկա»,- նշեց Դավթյանը:

Նրա խոսքով՝ իրենց ամենակարևոր խնդիրը պատերազմից հետո բանակի մարտունակության վերականգնումն է, որն իրականացնում են և արդեն մեծ հաջողություններ ունեն այդ ուղղությամբ:

«Դա վերաբերում է ղեկավարման համակարգին, կորսված սպառազինության, ռազմական տեխնիկան շարք մտցնելուն, նաև շատ ակտիվ ուսումնասիրվում է պատերազմի փորձը: Այն, ինչ հնարավոր է ներդնել ԶՈւ-ում, մասնավորապես մարտական պատրաստականության մեջ, արդեն սկսել ենք իրականացնել: Սա մի գործընթաց է, որ ինչ-որ ժամանակով սահմանափակել, ասել՝ ավարտելու ենք մեկ ամսից կամ մեկ տարում, այդպես չի լինելու»,- նշեց նա:

Դավթյանը շեշտեց, որ ամեն ինչ կախված է նոր սպառազինության ձեռքբերումից, ուսումնական գործընթացի կազմակերպումից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում