Հասարակական

Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը

1 րոպեի ընթերցում

Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի լիազորություններն այժմ արդեն կկատարի Մառլենա Ստեփանյանը

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հունիսի 22-ին Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին հայտնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ղեկավարվելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով՝ տեղեկացնում եմ, որ համաձայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2021 թվականի մայիսի 31-ի համար 33 արձանագրության, Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցության դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարեցրած ավագանու անդամ Գևորգ Աճեմյանի մանդատը տրվել է «Իմ քայլը« կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Մառլենա Ստեփանյանին»,- շեշտեց Մարությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում