Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն ընդգրկուն զորավարժություններ 3 հազար մարդու մասնակցությամբ

Ճապոնիան եւ ԱՄՆ-ը կանցկացնեն ընդգրկուն զորավարժություններ 3 հազար մարդու մասնակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի Ինքնպաշտպանության ցամաքային ուժերը եւ ԱՄՆ-ի զինծառայողները կանցկացնեն Orient Shield ընդգրկուն զորավարժությունները՝ երկու կողմերից շուրջ 3 հազար մարդու մասակցությամբ: Հունիսի 22-ին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել Է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նրա խոսքով՝ զորավարժություները տեղի կունենան հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 11-ն ամբողջ Ճապոնիայի ռազմակայաններում եւ զորավարժարաններում: «Ներկայիս զինավարժանքները կդառնան ամենաընդգրկունը դրանց անցկացման ամբողջ պատմության ընթացքում»,- ասել Է նախարարը: «Ճանպնիայի շուրջը տարածաշրջանային անվտանգության իրադրությունն ավելի ու ավելի խիստ Է դառնում: Շատ կարեւոր Է ամրապնդել համագործակցությունը Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերի եւ ԱՄՆ-ի զինված ուժերի միջեւ:

Դա, իր հերթին, ավանդ կներդնի ճապոնա-ամերիկյան ռազմավարական դաշինքի հզորացման գործում»,- հավելել Է Կիսին: Orient Shield համատեղ զորավարժությունները Ճապոնիան եւ ԱՄՆ-ն անցկացնում են 1985 թվականից: Դրանք կոչված են ամրապնդելու փոխգործակցությունը երկու երկրների զինծառայողների ստորաբաժանումների միջեւ, ինչպես նաեւ բարձրացնելու մարտավարական եւ մարտական պատրաստականությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am