«Ալաշկերտ»-ը ՉԼ առաջին հանդիպումը կանցկացնի մրցակցի հարկի տակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի առաջնության չեմպիոն «Ալաշկերտ»-ը Չեմպիոնների լիգայի որակավոր փուլի առաջին հանդիպումը կանցկացնի Ուելսում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Ալաշկերտի» և Ուելսի չեմպիոն«Կոնաս Կի Նոմադսի» միջև առաջին հանդիպումը կկայանա հուլիսի7-ին մրցակցի հարկի տակ, իսկ պատասխան հանդիպումը՝ հուլիսի14-ին Երևանի «Հանրապետական» ստադիոնում: Երկու խաղերն էլ կմեկնարկեն տեղական ժամանակով 19:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի 2020/21 մրցաշրջանի հաղթող դարձավ Երևանի «Ալաշկերտը»: Երկրորդ տեղում «Նոան» է, որն արդեն երկրորդ տարին է, ինչ դառնում է արծաթե մեդալակիր: Եռյակը եզրափակում է «Ուրարտուն»: Մրցաշարային աղյուսակում «Արարատը» 4-րդն է, «Արարատ-Արմենիան»` 5-րդը, «Վանը»` 6-րդը, «Փյունիկը»՝ 7-րդը, աղյուսակը եզրափակում է «Շիրակը»: