Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Այս ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության. Տիգրան Ավինյան

Այս ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության. Տիգրան Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանն ընդգծում է, որ Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է վերածվեն հանրային համերաշխության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավինյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ,

2018թ. հեղափոխությամբ իշխանությունը վերադարձվեց ժողովրդին, և դրանից հետո մենք միշտ խոստացել ենք, որ թույլ չենք տալու ժողովրդին օտարել ընտրության իրավունքից: Կիրակի օրը կայացած ազատ, արդար և թափանցիկ ընտրություններով Հայաստանը հերթական խոշոր քայլը կատարեց դեպի ժողովրդավարություն՝ արտահայտելով իր վճռական կամքն առ այն, որ մեր երկրում իշխանությունը պատկանում է ժողովուրդին և դա այլևս անշրջելի իրողություն է:

Ժողովրդի ազատ կամարտահայտությամբ տեղի ունեցած ընտրությունները խորհրդանշում են ժողովրդավարության փայլուն հաղթանակը և մարմնավորում են 2018թ. հեղափոխության գործնական հաջողությունը: Այս ընտրությունները միաժամանակ պետք է վերածվեն հանրային համերաշխության, որի վրա էլ պիտի կառուցենք մեր ազատ և ժողովրդավարական պետության վերնաշենքը»,- գրել է Ավինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am