Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը ժողովրդին վերադարձնելու համար. Քոչարյան

Սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը ժողովրդին 
վերադարձնելու համար. Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Հանրապետության հրապարակում եզրափակիչ հանրահավաքին շնորհակալություն հայտնեց բոլոր այն քաղաքացիներից, ովքեր նախընտրական քարոզարշավի ժամանակ  օգնել են իրենց, ներկայացրել են խնդիրները, ոգևորել են պայքարի ընթացքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Քոչարյանը նշեց, որ հիմա շատ ավելի լավ գիտեն, թե ինչպես են ապրում քաղաքացիները, ինչի կարիքը ունեն, ինչ խնդիրներ են կանգնած երկրի առջև:

«Բայց մեկ կարևոր արձանագրում՝ մենք սկսել ենք քարոզարշավը, բայց ավարտում ենք հաղթարշավով: Ժողովուրդ ջան, նաև մեկ բան ենք հասկացել, որ սա պայքար չէ իշխանության համար, սա պայքար է պետականությունը մեր ժողովրդին վերադարձնելու համար»,- ընդգծեց Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև ներկայացրեց չորս հիմնական խնդիրները, որոնք կանգնած են երկրի առջև:

«Առաջինը՝ երկրի պաշտպանությունն է և սահմանների անվտանգությունը, երկրորդը՝ Ղարաբաղի ապագան է, երրորդը՝ երկրի տնտեսական վիճակն է, գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, չորրորդը՝ ներքաղաքական գերլարված մթնոլորտը, ատելությունը: Այս ընտրությունը ընտրություն է մի կողմից արժանապատիվ խաղաղության և մյուս կողմից ծնկաչոք խայտառակության միջև, տնտեսական վերելք ունենալու և տնտեսական ճգնաժամը խորացնելու միջև, համերաշխության և թշնամանքի միջև: Մենք մերժում ենք բոլոր այն երևույթները, որոնք մեզ հասցրել են այս տխուր իրավիճակին»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ իրենց թիմն ունի փորձ, գիտելիքներ, վճռականություն եւ կամք:

Քոչարյանը կոչ արեց ստահել իրենց քաղաքական ուժին, տալ հնարավորություն՝ պատասխանատվություն ստանձնել երկրի ապագայի համար, առաջ մղել այն բոլոր ուղղություններով, վերականգնել բանակի հզորությունն ու վերածնել տնտեսությունը:

Հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները և համակիրները երթով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ: Երթը գլխավորեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդները՝ Ռոբերտ Քոչարյանը, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]