Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների ազատ արձակման նպատակով

Եվրապատգամավորը հորդորում է ԵՄ-ին լուրջ քայլեր ձեռնարկել հայ ռազմագերիների 
ազատ արձակման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Լուկաս Ֆուրլասը կոչ է արել դադարեցնել հայ ռազմագերիների դեմ Ադրբեջանում սկսված ապօրինի դատական գործընթացը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում:

«Դադարեցրեք Ադրբեջանի կողմից ազատազրկված հայ ռազմագերիների դեմ սկսված կեղծ դատավարությունը: Կոչ եմ անում Եվրամիությանը էական ներդրում ունենալ ռազմագերիների ազատ արձակման գործում»,- նշել է Ֆուրլասը:

Օրերս Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում սկսվել է 14 հայ ռազմագերիների դեմ ապօրինի դատավարությունը։ Հայ ռազմագերիները մեղադրվում են «ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու, պատերազմական հանցագործությունների համար»։

Իսկ հունիսի 14-ին ադրբեջանական դատարանը, խախտելով ռազմագերիների վերաբերյալ միջազգային իրավունքի նորմերը, 20 տարվա ազատազրկման դատապարտեց Շուշիի մերձակայքից հրադադարի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեքյանին:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]