Հասարակական

Այս պահին ունենք 268 անհետ կորած ՀՀ քաղաքացի, որոնց մեջ կարող են լինել նաև գերիներ. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

Այս պահին ունենք 268 անհետ կորած ՀՀ քաղաքացի, որոնց մեջ կարող են լինել նաև գերիներ. Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող նախընտրական բանավեճի ժամանակ հայտնեց անհետ կորած քաղաքացիների և գերիների թիվը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նշեց, որ այս պահի դրությամբ կա 268 անհետ կորած, ներառյալ այն անհետ կորածները, որոնք ենթադրվում է, որ կարող են լինել գերեվարված։ Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կա 60 գերի, ինչպես նաև կա վարկած 110 գերիների մասին: 89 գերի հաջողվել է վերադարձնել:

«Ընդհանուր առմամբ զոհերի թիվը 3705 է։ 1994 թվականի պատերազմից մենք ունենք 395 անհետ կորած։ Այո, մենք նաև Արցախում դատապարտված անձանց ենք վերադարձրել, բայց Ադրբեջանն էլ վերադարձրել է 20 տարվա ազատազրկման դատապարտված, Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանին»,- նշեց Փաշինյանը։

Խոսելով ականապատ դաշտերի քարտեզների մասին՝ Փաշինյանն ընդգծեց, որ ադրբեջանական կողմին, որպես գերիների վերադարձին հումանիտար պատասխան, տրամադրվել են ոչ մեծ հատվածի քարտեզները:

Կարդացեք հոդվածը` العربية
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում