1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական հանքերի գույքագրում

«Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքը նախատեսում է իրականացնել ոչ մետաղական 
հանքերի գույքագրում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինքի ներկայացուցիչ Լևոն Շիրինյանի կարծիքով՝ ՀՀ-ում ոչ մետաղական հանքերի պաշարները պետք է ծառայեցնել երկրի, հայ ժողովրդի շահերին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Շիրինյանը Նոյեմբերյանում կայացած քարոզարշավի ընթացքում նշեց, որ ինժեներների հաշվարկներով՝ ՀՀ-ն բազալտի 3000 տարվա պաշար ունի:

«Ոչ մետաղական պաշարներից տրավերտինը և տուֆը վերամշակելով՝ մեր գործարանները տասնյակ տարիներ կաշխատեն և մեկուսիչներ կարտադրեն: Գունավոր մետաղների առումով էլ մենք ունենք աշխարհում եզակի հանքեր, սակայն այդ առումով էլ խնդիր ունենք»,- նշեց Շիրինյանը և հավելեց, որ ՀՀ տարածքում գտնվող հանքերը պետք է լինեն բացառապես պետական և ոչ թե մասնավորինը:

Նա ընդգծեց, որ պետք է գույքագրում անել, որպեսզի պարզ լինի, թե հանքերը քանիսն են և ինչ տեսակների են:

Նրա խոսքով՝ ՀՀ ռազմավարական օբյեկտները պետք է լինեն կամ ամբողջությամբ պետական, կամ 50+1 ձևաչափով, երբ պետությունը հսկիչ ծրար ունենա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]