Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և արդարություն հաստատել

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին հունիսի 20-ին գնալ ընտրատեղամասեր և 
արդարություն հաստատել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայոց ձորի մարզի Արենի համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ իր ղեկավարած կառավարության համար վերջին 3 տարիների ամենամեծ նպատակը եղել է երկրում արդարություն և արդարադատություն հաստատելը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ հունիսի 20-ին հայ ժողովուրդը արդար դատ կանի:

«Այսօր իշխանությունը հանձնված է ժողովրդին: Ես վարչապետի պաշտոնակատար եմ,կառավարությունը հրաժարական է տվել, Ազգային ժողովը լուծարված է: Այդ դեպքում ո ՞վ է իշխանությունը երկրում: Դուք եք իշխանությունը երկրում: Դա իսկապես այդպես է: Ընդունված է միշտ կարծել, որ այսպես կոչված «մեծամեծերը» որոշում են ամեն ինչ: Հիմա, այսօր այսպիսի վիճակ է, որ դուք եք որոշում ճակատագրեր, դուք եք որոշելու ցանկացած քաղաքական ուժի և քաղաքական գործչի ճակատագիրը, դուք եք դատ անելու: Սա շատ կարևոր արձանագրում է: Հուսով եմ և համոզված եմ, որ մեր ժողովուրդը արդար դատ կանի, որովհետև 3-րդ Հանրապետության պատմության մեջ մեր ժողովուրդը ամենաշատը խոսել է արդարության և արդարադատության պակասից»,- նշեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը համոզմունք հայտնեց, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին արդար է և հունիսի 20-ին պետք է իր արդարությունը հաստատի ընտրական տեղամասում:

«Սիրելի ժողովուրդ, հունիսի 20-ին կգնաք ընտրական տեղամասեր և Հայաստանում կհաստատեք արդարություն, որովհետև վերջին 3 տարիներին մեր ամենամեծ պայքարը եղել է արդարությունը և արդարադատությունը: Այնտեղ չենք հասցրել ամեն ինչ անել, բայց շատ բան արել ենք»,- եզրափակեց Փաշինյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am