Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային

Եվրո-2020. Ֆրանսիան նվազագույն հաշվով հաղթեց Գերմանիային

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում պայքարը սկսեցին «մահվան խմբի»` F խմբի հավաքականները` աշխարհի ներկա և նախկին չեմպիոնները` Ֆրանսիան և Գերմանիան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Մյունխեն քաղաքի համանուն մարզադաշտում կայացած խաղի առաջին կեսի մեկնարկում թիմերի փոփադարձ գրոհներ էին կազմակերպում: Հանդիպման 20-րդ րոպեին Ֆրանսիայի գրոհներից մեկի ժամանակ Հյումելսը փորձելով չեզոքացնել գրոհը` գնդակն ուղարկեց սեփական դարպասը: Գերմանիային առաջին կեսում այդպես էլ չհաջողվեց հետ բերել կորցրածը և թիմերն ընդմիջման գնացին ֆրանսիացիների նվազագույն առավելությամբ:

Երկրորդ կեսի մեկնարկում Ֆրանսիան առավել սուր էր գրոհում: Սակայն տարածքային առավելությունը գերմանացիների կողմն էր: Ֆրանսիան օգտագործեց արագ հակագրոհներից մեկը, որի ժամանակ Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ, սակայն մրցավարն արձանագրեց խաղից դուրս իրավիճակ:

Ֆրանսիա-Գերմանիա` 1:0:

Երկրորդ տուրում Պորտուգալիան հունիսի 19-ին կմրցի Գերմանիայի, իսկ Հունգարիան` Ֆրանսիայի դեմ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am