Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով պատգամավորներ չեն գրանցվել

Չորս ժամվա ընթացքում ևս ԱԺ նիստը սկսելու համար բավարար թվով 
պատգամավորներ չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի հունիսի 15-ի նիստը չի կայացել՝ քվորում չապահովելու պատճառով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ժամը 10:00-ին համապատասխան թվով պատգամավորներ չէին գրանցվել, նիստը նախագահող Լենա Նազարյանը հիշեցրել էր «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածը՝ պատգամավորների գրանցումը շարունակվում է, բայց ոչ ավելի, քան  4 ժամ: Սակայն, ինչպես նշված է ԱԺ պաշտոնական կայքում՝ այդ ընթացքում ևս անհրաժեշտ թվով պատգամավորներ չեն գրանցվել:

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հայտարարել է, որ գրանցվել է 24 պատգամավոր, ինչը նիստի իրավազորության համար բավարար չէ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]