1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար

Քոչարյանը խոստանում է անել ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը խոստանում է ատոմակայանի կյանքը երկարաձգելու համար անել հնարավոր ամեն ինչ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Մեծամորում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Մենք ունեցել ենք մի խայտառակ վիճակ՝ կուտակված պարտքեր գազի դիմաց, հոսանքի դիմաց 1998 թվականին: Էներգետիկայի ամբողջ համակարգը մենք բերել ենք առողջ վիճակի մոտ 1-1.5 տարվա ընթացքում»,-ասաց Քոչարյանը:

Խոսելով ատոմակայանի մասին՝ նա նշեց, որ Հայաստանը պարտավորվել է փակել ատոմակայանը դեռ 1995 թվականին: «Հրազդանի 5-րդ բլոկը սկսեց վարկավորվել՝ այն պայմանով, որ դա կառուցվում է, ատոմակայանը պետք է փակվի: Այդ ժամանակ ես ուղղակի պրոցեսը դադարեցրել եմ, 5-րդ էներգաբլոկը կոնսերվացիայի ենք ենթարկել, չինացիների հետ հասել ենք նրան, որ ատոմակայանը փակելն օրակարգից հանել ենք ԵՄ-ի հետ: Բավականին լուրջ ծախսեր են արվել ատոմակայանի անվտանգությունն ապահովելու համար»,-ասաց Քոչարյանը:

Նա հավելեց՝ շատ հավանական է, որ ատոմակայանը փակված կլիներ շատ վաղուց:

«Մենք անկասկած անելու ենք ամեն ինչ՝ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար: Հասկանում ենք, որ այս քաղաքը կառուցվել է ատոմակայանի շուրջ»,-ասաց նա՝ դիմելով մեծամորցիներին:

Խոսելով էներգետիկ ոլորտում «Հայաստան» դաշինքի ծրագրերից՝ Քոչարյանն ասաց. «Մեր ծրագրերն էներգետիկայում հետևյալն են՝ մենք կարող ենք դառնալ էլեկտրաէներգիայի արտադրության հարթակ տարածաշրջանի համար, մենք ունենք ավելցուկ հզորություններ: Մեր էներգետիկ հզորությունները համենայնդեպս մինչև վերջերս մոտ 50 տոկոսով էին ծանրաբեռնված, ավելացել է լրացուցիչ հզորություն՝ Հրազդանի 5-րդ բլոկը, որը լիարժեք չի շահագործվում մեկ պատճառով ՝ Իրանի հետ կապող էլեկտրական գիծը չկառուցվեց, հիմա շինարարությունը նոր-նոր փորձում են առաջ տանել»:

Քոչարյանը ենթակառուցվածքները համարեց տնտեսության ողնաշարը: Նա հավելեց, որ իր նախագահության տարիներին էներգետիկ ոլորտում բավականին հետաքրքիր բարեփոխումներ են եղել: Նրա կարծիքով՝ եթե այսօր կա աշխատող էներգետիկ համակարգ, ապա դա եղել է հենց այդ ռեֆորմների շնորհիվ:

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]