Հասարակական

Հայաստանում տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի բացումը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում տեղի է ունեցել Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի բացումը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը և Ֆրանսիայի Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարությանը կից Արտերկրում Ֆրանսիական կրթության գործակալության (ԱՖԿԳ) տնօրեն Օլիվիե Բրոշեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի ներկայությամբ հունիսի 14-ին իրականացրել են Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրի նոր շենքի հանդիսավոր բացումը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:

«ՀՀ կառավարության կողմից տրամադրված այս շենքը թույլ կտա Կրթահամալիրին զարգանալ և հյուրընկալել ավելի շատ աշակերտների `լինեն նրանք ֆրանսիացի, այլ օտարերկրացի, թե հայ (վերջիններս արդեն մեծամասնություն են կազմում): Կրթահամալիրն արդեն ԱՖԿԳ-ի աշխարհի 139 երկրներում 540 ֆրանսիականկրթական հաստատություն ներառող համաշխարհային ցանցի մաս է կազմում, իսկ սեպտեմբերի 1-ից, ԱՖԿԳ-ի հետ նոր համաձայնագրի շնորհիվ, Կրթահամալիրը կօգտվի մարդկային և ֆինանսական ռեսուրսների նոր աջակցությունից և կսկսի իր զարգացման նոր փուլը:

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրը Հայաստանում միակ ֆրանսիական կրթահամալիրն է, որը հիմնադրվել է 2007 թվականին, այն ունի է 2-ից 18 տարեկան 260 աշակերտների (մանկապարտեզից ավագ դպրոցը ներառյալ): Կրթության բոլոր մակարդակները լիցենզավորված և ճանաչված են Ֆրանսիայի կրթության նախարարությանկողմից : Կրթահամալիրն ունի նաև Հայաստանի կրթության նախարարության կողմից լիցենզավորված հայկականավագ դպրոցի բաժին»,- ասված է հաղորդագրության մեջ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում