Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Ազատ Հայրենիք» դաշինքը մարզային քարոզարշավին անդրադարձել է բնապահպանական խնդիրներին

«Ազատ Հայրենիք» դաշինքը մարզային քարոզարշավին անդրադարձել է 
բնապահպանական խնդիրներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում հունիսի 11-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան: Քաղաքներում իրականացվել են քարոզչական երթեր: Բնակիչները դիմել են դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցերը վերաբերել են կառավարող և նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրներին։

«Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինք և միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենցհետ համագործակցության եզրեր»,-նշել է դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանը:

Անդրադառնալով բնապահպանական հարցերին՝ նա ընդգծել է՝ հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները՝ երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: «Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»,-շեշտել է Ղուկասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]