Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային սադրանքները կանխելու համար

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Ճնշումներ Բաքվի վրա՝ սահմանային 
սադրանքները կանխելու համար

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լարվածությունը Հայաստանի եւ Ադրբեջանի շփման գծում օրեցօր ավելի է մեծանում: Եթե մինչ այդ սահմանային միջադեպերը սահմանապահ ուժերի միջեւ  ֆիզիկական ուժի գործադրմամբ էին հիմնականում տեղի ունենում, ապա այսօր արդեն ավելի հաճախ են արձանագրվում փոխհրաձգության դեպքերը: Սա օրինաչափ է, քանի որ բոլորովին վերջերս պատերազմի մեջ գտնվող պետությունների միջեւ առանց սահմանների դեմարկացիայի պայմաններում նման միջադեպեր լինելու են: Այստեղ մտահոգիչն այն է, որ մեր դեպքում դրանց քանակը եւ որակն աճում են մեծ արագությամբ: Հատկանշական է, որ վերջին փոխհրաձգությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՀՀ զինված ուժերն ադրբեջանցիներին թույլ չեն տվել ՀՀ սահմանների խախտմամբ ինժեներական աշխատանքներ իրականացնել: Սա փաստում է, որ եթե պաշտոնական Բաքուն շարունակի սադրիչ գործողություններ իրականացնել Հայաստանի սահմանի մոտ, ապա այն ստանալու է համարժեք պատասխան, ինչը կարող է հանգեցնել իրավիճակի հերթական լարվածության, որի պատասխանատուն միայն Ադրբեջանն է լինելու»:

                                Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am