Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը

«Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը իշխանության գալով կվերանայի հանրակրթության համակարգը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը Գիտությունների ազգային ակադեմիայի հարթակից մեկնարկած նախընտրական քարոզարշավին բարձրաձայնեց կրթության և գիտության ոլորտներում երկրի առաջ ծառացած որոշ խնդիրներ:

«Ծրագրերում մի առաջնայնություն ունենք՝ մեր գիտնականների հետ կապված: ԳԱԱ-ի ենթակայության տակ գործող մի շարք գիտահետազոտական ինստիտուտներ պետության կողմից շեշտակի ուշադրությանն անհրաժեշտություն ունեն: Դրանք պետք է կատարելագործվեն պետական կառավարման առավելագույն ռեժիմով, տեխնոլոգիապես բարձր մակարդակի բոլոր անհրաժեշտ պարագաներով ապահովելու, սկսած սարքավորումներից՝ ներառյալ ժամանակակից մասնագետներով: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա իշխանության գալուց օրեր անց մենք անպայման վերանայելու ենք հանրակրթության համակարգը, Բոլոնիայի համաձայնագրի մի շարք կետեր, 12-ամյա կրթության գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը և այլն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Ուրիխանյանը:

Նա հայտնեց, որ իրենք այնպես կանեն, որպեսզի կրթությունն ավելի օգտակար դառնա մարդու կյանքի համար:

Ուրիխանյանը նաև ընդգծեց, որ իրենք նախատեսում են ապահովել աշխատատեղեր, ինչի շնորհիվ կապահովեն նաև գործազրկության որոշակի թվով չեզոքացում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]