Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում

«Հանրապետություն» կուսակցությունը քարոզարշավ է իրականացրել Գավառում, 
Սևանում և Վարդենիսում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հանրապետություն» կուսակցությունը հունիսի 10-ին քարոզարշավ է իրականացրել Գավառում, Սևանում և Վարդենիսում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը նշեց, որ Արմավիրի մարզում քարոզարշավն իրականացնելու ժամանակ այցելել է Վաղարշապատ և Արմավիր քաղաքներ և այդ ընթացքում 10 կմ քայլել է:

Խոսելով ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին` Սարգսյանը շեշտեց, որ այդ վիճակից դուրս գալու համար պետք է շահագործել ունեցած բնական ռեսուրսները:

«Մենք պետք է ջրային ռեսուրսներն օգտագործենք, մարդիկ բողոքում են, որ չեն կարողանում բերքը իրացնել: Կա անգլիական մի ընկերություն, որը պատրաստ է 6.4 մլրդ դրամ ներդրում անել ՀՀ-ում՝ ջրային ռեսուրսների վրա»,- նշեց Արամ Սարգսյանը:

Նա ընդգծեց, որ աշխատատեղեր է պետք ստեղծել, և սոցիալական խնդիր կարող են լուծել նաև հանքերի շնորհիվ:

Սարգսյանը բոլորին հորդորեց անպայման գնալ արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«Սահմանին կանգնած զինվորը հայրենիքի առաջ իր պարտքն է կատարում, իսկ նրանք, ովքեր զոհվեցին, նույնպես հայրենիքի առաջ պարտքն էին կատարում: Ձեր առաջ հայրենիքը շատ փոքր պարտք է դրել, դուք պետք է գնաք ընտրատեղամաս, ձևավորեք ձեր սրտին հոգեհարազատ իշխանություն»,- ընդգծեց Սարգսյանը՝ դիմելով գեղարքունիքցիներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am