Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Հուսահատ կռիվ ենք տվել հողերը տալու դեմ. Փաշինյանն արձագանքեց Քոչարյանին

Հուսահատ կռիվ ենք տվել հողերը տալու դեմ. Փաշինյանն արձագանքեց  Քոչարյանին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Շուշին դիտավորյալ հանձնելու մասին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած մտքին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս թեմային անդրադարձավ քարոզարշավի շրջանակում Օձունում քաղաքացիների հետ հանդիպմանը:

«Բա իհարկե Շուշին դիտավորյալ հանձնվել է, որ դուք փոխանակ Շուշին պաշտպանեիք, Հանրապետության հրապարակի կառավարության շենքն էիք պաշարել, որ գրոհեիք: Բա ինչի՞ էիք սպասում, սպասում էիք, որ Շուշին ընկնի՞: Հիմա Շուշիում եղած և Շուշին թողած մարդկանցից երկուսը ձեր թիմերում են, կանչեք նրանց, հարցրեք, թե ով է հանձնել Շուշին: Սեյրան Օհանյանը եղել է այնտեղից պատասխանատուներից մեկը, նախկին ԳՇ պետն իրենց թիմում է, թող ասի, թե ով է հրաման տվել, թող կանգնի ասի, թե ասել են Շուշին հանձնի: Այսինքն` ես հրամա՞ն եմ տվել, ինքն էլ կատարե՞լ է»,-հարցրեց նա:

Փաշինյանը նկատեց, որ նախկին իշխանության ներկայացուցիչներ դեռ 2018-ի մայիսից ասում էին, թե Փաշինյանը եկել է իշխանության, որ հողերը տա:

«Ինչու էին ասում, որովհետև իրենք բերել հասցրել էին այն եզրին, որ հողերը պետք է տաս….Եվ մենք դրա դեմ պայքարել ենք, հուսահատ կռիվ ենք տվել, բայց ինչի՞ համար, որովհետև իմացել ենք, որ այն եզրը չի երևում, որտեղ պիտի տանք ու որտեղ այդ ամեն ինչը պետք է կանգնի, որովհետև հաջորդ փուլով Ադրբեջանի ներքին տեղահանվածների անվան տակ ադրբեջանցիները պիտի վերադառնային Ղարաբաղ»,-ասաց Փաշինյանն ու հավելեց, որ ԼՂ-ի կարգավիճակի հարցն էլ անորոշ էր մնում:

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի շրջանակում Արագածոտնում նշել էր՝ հիմնավոր կասկածներ ունի, որ Շուշին հանձնվել է:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am