Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու հանրահավաքներ չի անցկացնում

Սամսոնյանը պարզաբանեց, թե քարոզարշավի շրջանակում ԼՀԿ-ն ինչու 
հանրահավաքներ չի անցկացնում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար հանրահավաքային քարոզարշավի ձևաչափը չի ընտրել՝ իր ընտրողների ժամանակը խնայելու և իրենց ուղերձն ավելի լայն շրջանակների հասցնելու համար: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց կուսակցության ցուցակի անդամ Անի Սամսոնյանը՝ Արաբկիրում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Մենք պարզապես խնայում ենք մարդկանց նյարդերն ու ժամանակը: Մարդիկ պարապ չեն, որ քարոզարշավի ընթացքում անընդհատ գան հանրահավաքների որևէ քաղաքական գործչի կամ ուժի հետ: Մենք գիտենք, որ մեր ընտրողները զբաղված մարդիկ են: Մեր ընտրողներն այն մարդիկ են, որոնք զբաղված են իրենց աշխատանքային առօրյայով, չենք փորձում այնպիսի ձևաչափեր ընտրել, որ մարդկանց անհանգստացնենք: Դրա իմաստն էլ չկա, քարոզարշվային այս ձևաչափով մենք կարողանում ենք գնալ բակեր, ավելի շատ մարդիկ տեսնել»,- ասաց Սամսոնյանը:

Նրա կարծիքով՝ բակից բակ գնալով ընտրողներին ավելի շատ են կարողանում իրենց ուղերձը հղել: Սամսոնյանը նաև շեշտեց, որ «Լուսավոր Հայաստանն» այն քաղաքական ուժն է, որ կարող է պարզ երեսով մտնել բակեր և մտահոգություն չունենալ, որ կարող է խնդիր ունենալ:  «Այն ուժերը, որոնք ընտրել են հանրահավաքային ձևաչափը, հավաքում են իրենց կողմնակիցներին, իրենց  համար ստեղծում հարմարավետության գոտի և այդ գոտում ներկայացնում իրենց ծրագրերը»,- կարծիք հայտնեց նա:

Գևորգ Գորգիսյանն էլ ասաց. «Քարոզարշավի ինտենսիվությունն այնքան է աճել և ատելության խոսքն այնքան է մեծացել, որ այսօր մեր ամենակարևոր ուղերձը, որ հղում ենք քաղաքացիներին, համերաշխությունն է»:

Նա համոզված է, որ առանց համերաշխության, քաղաքական ուժերն իրենց ծրագրային դրույթներից որևէ մեկը չեն կարողանալու կյանքի կոչել: «Եթե մենք շարունակենք ռեսուրսները միմյանց դեմ ուղղել, միմյանց ոչնչացնելու վրա, որևէ ծրագիր կյանքի չի կոչվելու և այն, ինչ ունենք, դա էլ է ինչ-որ պահի վերանալու»,- ասաց Գորգիսյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]