ՀՀ-ն դիմել է ՄԻԵԴ-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի իրավունքների ապահովման պահանջով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան հունիսի 8-ին Ադրբեջանի կողմից գերեվարված հայ զինծառայողի հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը:
«Ինչպես հայտնում է ՀՀ ՊՆ-ն, սույն թվականի հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։
Ներկայացված դիմումի նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի եւ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը»,- նշված է հաղորդագրության մեջ:
ՀՀ զինված ուժերի N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Ա. Քաթանյանը հունիսի 8-ին, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում: Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը Ա. Քաթանյանի՝ դիվերսանտ լինելու մասին չի համապատասխանում իրականությանը։