Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց ոլորտի բյուջեի կատարողականը

Մարզերում նախորդ տարի հիմնվել է 21 նախակրթարան. Դումանյանը ներկայացրեց 
ոլորտի բյուջեի կատարողականը

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարզերում 2020 թվականին հիմնվել են 21 նոր նախակրթարաններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ներկայացմանը:

«Ընթանում են նախադպրոցական կրթության մեջ երեխաների ներգրավվածության մեծացմանն ուղղված աշխատանքներ: 21 նոր նախակրթարաններ են հիմնվել մարզերում՝ ապահովելով 5-6 տարեկան 462 երեխաների ընդգրկումը նախադպրոցական կրթական ծառայություններում: Ձեռք են բերվել մոդուլային տիպի 140 տեղ հզորությամբ մսուր մանկապարտեզի բազմակի օգտագործման օրինակելի նախագծանախահաշվային փաստաթղթեր»,- ասաց Դումանյանը:

Հանրակրթության համակարգում, ինչպես 2019-ին, գործել է 1 335 պետական դպրոց, սովորողների փաստացի թիվը կազմել է 388 հազար 422 աշակերտ՝ 2019-ի 361 հազար 925-ի դիմաց:

Սոցիալապես անապահով ընտանիքների և սահմանամերձ համայնքների դպրոցների տարրական դասարանների երեխաներին շարունակել են տրամադրվել անվճար դասագրքեր: «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրում, որի շրջանակում տարրական դասարանի երեխաները դպրոցում ստանում են սնունդ, 2014-2019 թթ. ընդգրկվել է 6 մարզ, 2021-2023 թթ. կընդգրկվեն մնացած մարզերը:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ 2020-ին ավագ դպրոցներում ստեղծվել են լաբորատորիաներ: Երևանում և 8 մարզերում ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am