Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

ԼՀԿ-ն Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը տեսնում է բանակցությունների միջոցով

ԼՀԿ-ն Հայաստանի տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերումը տեսնում է 
բանակցությունների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրապայքարում հաջողության հասնելու դեպքում պատրաստվում է բանակցությունների միջոցով ադրբեջանական զորքը դուրս հանել Հայաստանի տարածքից, արտաքին քաղաքականության հարցում հանդես բերել բալանսավորված մոտեցում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում քարոզարշավի շրջանակում լրագրողների հետ զրույցում:

Մարուքյանը նախ նշեց, որ ազգային համերաշխության, ներքին հաշտության, իրար հետ լինելու, ընդդեմ թշնամու միասնական հանդես գալու իրենց թեզերը գնալով ավելի ու ավելի է արդիական դառնում՝ հատկապես երեկվա քարոզչական օրվանից հետո: ԼՀԿ նախագահը մտահոգիչ է համարում թե վարչապետի պաշտոնակատարի, թե ընտրապայքարին մասնակցող նախկին իշխանությունների, մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի՝ միմյանց ուղղված հայտարարությունները: Ըստ նրա՝ ԼՀԿ-ի ուղերձն այլընտրանքային է:

Խոսելով իրենց մոտեցումներից՝ Մարուքյանն ասաց. «Արտաքին քաղաքականության մեջ կարողանում եմ բալանասավորված մոտեցումներ բերել: Իմ արած աշխատանքով աչքի եմ ընկել»:

Նա համոզված է, որ հակառակորդին Հայաստանի տարածքից պետք է դուրս հանել բանակցություններով: Մարուքյանը պնդում է, որ «Լուսավոր Հայաստանը» դիվանագիտական ճակատում կարող է մեծ ներդրում ունենալ: «Մենք բանակցությունների միջոցով այդ զորքերը հանելու ենք ՀՀ տարածքից: 540 կմ սահմանն ամրացնելու ենք նոր տեխնոլոգիաներով»,- ասաց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]