Տնտեսություն

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձավճար չեն մուծի

1 րոպեի ընթերցում

Կաթիլային ոռոգման անցնող տնտեսությունները հինգ տարի ջրի վարձավճար չեն մուծի

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բերքի ոռոգման խնդրի լուծումը տեսնում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրմամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Փաշինյանն այս մասին ասաց Արագածոտնի մարզի Եղնիկ համայնքում բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

«Այգեգործական աշխատանքը կարող է ավելի հեշտ իրականացվել, եթե անցնենք կաթիլային ոռոգման: Այն տեղերում, որտեղ ջրի խնդիր կա, անկախ նրանից, թե ինչքան ջուր կունենանք, պետք է կաթիլային ոռոգման անցնենք: Այսօր կան երկրներ, որոնք անապատում գյուղատնտեսություն են զարգացրել և բերքի արտահանում են իրականացնում: Դրա լուծումը կաթիլային ոռոգումն է: Եվ մենք այսօր ասում ենք հետևյալը. այն տնտեսություններից, որոնք կանցնեն կաթիլային ոռոգման, հինգ տարի ջրի փող չենք ուզելու»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նաև հավելեց` Կառավարությունը ներկայումս գյուղատնտեսական ծրագրեր է իրականացնում կաթիլային ոռոգման համակարգի ներդրմանը աջակցելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում