Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

Վլադիմիր Պուտինը և Շառլ Միշելը քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը՝ ընդգծելով Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների ընդունած հայտարարությունների իրականացման հետևողականությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը՝ հաշվի առնելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի լիդերների  2020-ի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին արված հայտարարությունների հետևողական իրականացումը: Առաջնային խնդիրներից է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտայի կապերի ապաշրջափակումը, բնակչության հումանիտար խնդիրների լուծումը: Շառլ Միշելը զորակցություն է հայտնել անցկացվող աշխատանքներին, այդ թվում՝ այն աշխատանքներին, որոնք իրականացվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) համանախագահների միջոցով»,-ասվում է հաղորդագրության տեքստում:

 

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am