Քաղաքականություն

Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը

2 րոպեի ընթերցում

Վիճակը ծանր է, բայց կարելի է շտկել. Շիրինյան-Բաբաջանյան դաշինքը տվեց քարոզարշավի մեկնարկը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքը» ընտրություններում հաջողության հասնելու դեպքում խոստանում է շրջադարձային փոփոխություն կատարել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշինքը քարոզարշավի մեկնարկը տվեց Հանրապետության հրապարակից:

Դաշինիքի ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը հայտնեց, որ անմիջապես հետո այցելելու են «Եռաբլուր» զինվորական պանթեոն ՝ հարգելու հերոսների հիշատակը:

«Սա չափազանց ճակատագրական մեկնարկ է՝ ընտրություն «հանրապետության» և «կայսրության» միջև: Եվ մեր բոլորի՝ քաղաքական միավորների պարտքն է, որ կարողանանք ոգեշնչել մեր հանրությանը՝ քվեարկել հօգուտ հանրապետության, Հայաստանի, պայծառ և անվրեպ հայրենիքի»,-ասաց Բաբաջանյանը:

Դաշինիքի ցուցակի երկրորդ համար Լևոն Շիրինյանն էլ ասաց, որ համահայկական մոբիլիզացիա են հայտարարում: «Մենք ըստ էության ձեր որոնած նոր քաղաքական ուժն ենք՝ երիտասարդ, չկոռումպացված, անարատ կենսագրությամբ»:

Ըստ նրա՝ անկողմնակալ յուրաքանչյուրի համար պարզ է, որ, ճիշտ է, վիճակը շատ ծանր է: «Բայց կարելի է և պետք է շրջել: Այդ իմաստով մենք ձեզ հետ շրջադարձ ենք կատարելու դեպի վեհը, ռոմանտիկը…. »,- ասաց Շիրինյանը:

Դաշինքի անդամներն այնուհետև նախընտրական բուկլետներ բաժանեցին Էջմիածնում:

Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են հունիսի 20-ին: Քարոզարշավը մեկնարկել է հունիսի 7-ին, կտևի մինչև հունիսի 18-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում