Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր իշխանությունը

Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հունիսի 20-ին ՀՀ քաղաքացին կվերահաստատի իր 
իշխանությունը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցության ամենակարևոր մոտիավացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր զգացողությունը չկորցնի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, քարոզարշավի շրջանակներում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»,- ընդգծեց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի շրջանակում երկու դիրքորոշում է ի հայտ բերել` քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ «հեսա գալու ենք իշխանությունը վերցնենք» և իրենց կուսակցությունը, որը հայտարարում է, որ որոշողը ժողովուրդն է:

«Ուզում եմ, որ դուք ֆիքսեք տարբերությունը, որովհետև ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, այսպես ասած, իրենք «կրելու են», մենք էլ ասում ենք` «ձեր պատիժն եք կրելու 2021 թվականի հունիսի 20-ից հետո»:  Էլի եմ ասում քաղաքական առանձնահատկությունը հետևյալն է. մենք ասում ենք «դուք որոշում եք` մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց, որ 2018 թվականին իրենք հանդես են եկել առաջարկով` ժողովուրդը որոշեց, և իրենք իրականացրեցին:

«2021 հունիսի 20-ին էլի դուք որոշելու եք, մենք ի կատար ենք ածելու: Եթե ձեր որոշումը լինի այն, որ մենք պետք է շարունակենք առաջնորդել երկիրը, մենք  այդպես էլ կանենք: Եթե ձեր որոշումը կլինի այն, որ այդպես պետք է չլինի` մենք այդպես էլ կանենք»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am