1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին

Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է բոլոր քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քարոզարշավի մեկնարկին կոչով դիմել է  թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` Քոչարյանի հայտարարությունը հրապարակել է «Հայաստան» դաշինքի «Ֆեյսբուքի» էջը:

Քոչարյանը, մասնավորապես, կոչ է անում քաղաքացիների քարոզարշավի ընթացքում կենտրոնանալ իրենց ծրագրի բովանդակության վրա, որն ունի երկրի վերելքի հսկայական պոտենցիալ:

«Վարակենք մարդկանց պոզիտիվ տրամադրությամբ, յուրաքանչյուր մեր հայրենակցի տուն պետք է մտնի հույսի և արժանապատվության գաղափարը»,- նշում է Քոչարյանը:

Քոչարյանը հորդորում է մոռանալ գործող իշխանությանը, այն չկա իրենց օրակարգում, այլ կենտրոնանալ անելիքների վրա, ապագայի վրա:

«Մի´ տրվեք որևէ սադրանքի։ Ակնհայտ է, որ գործող իշխանության մի նեղ խումբ ցանկանում է անել ամեն ինչ՝ ներքին լարվածություն ու նույնիսկ բախումներ հրահրելու համար։ Սա այդ մարդու միակ կարողությունն է, իսկ անխուսափելի պարտության հեռանկարը նրանց դրդում է գնալ անօրինականությունների:

Հարգանքով վերաբերվեք բոլոր ուժերին. բոլոր այն ուժերը, որոնք պայքարում են Հայաստանում պարտության էջը փակելու համար, մեր գործընկերներն են:

Համբերատար խոսեք մեր հայրենակիցների հետ. այդ մարդիկ երեք տարի գտնվել են իշխանական տոտալ քարոզի և օտար ուժերի՝ երկիրը քանդող քարոզչության ազդեցության տակ»,- նշում է Քոչարյանը:

ՀՀ երկրորդ նախագահը նաև կոչով դիմել է պետական համակարգի աշխատողներին:

«Ձեր  ճնշող մեծամասնությունը հայրենասեր ու պրոֆեսիոնալ մարդիկ են, և մենք միասին աշխատելու ենք մեր երկրում արժանապատիվ խաղաղության, տնտեսության զարգացման և համահայկական վերելքի համար։ Չվախենաք, չզիջեք որևէ սպառնալիքի տակ։

Կոչ եմ անում ուժային կառույցների աշխատողներին. պահպանեք զգոնություն, սառնասրտություն, մի´ կատարեք հեռացող իշխանության ապօրինի հրամանները, կատարեք բացառապես ձեր ծառայողական պարտականությունները:

Իմ թիմակիցների և ցանկացած քաղաքացու նկատմամբ ճնշումները, սպառնալիքները, ահաբեկման փորձերը չեն մնալու անպատիժ։ Բոլորը հատ-հատ պատասխան են տալու օրենքի առաջ»,- հավելել է Քոչարյանը:

Ըստ նրա` այս ընտրություններում հարցը շատ պարզ է՝ հաղթելու է հույսը, վերելքի հեռանկարը, արժանապատիվ խաղաղության գաղափարը։

«Ընդամենը 14 օր հետո մենք Հայաստանում բացելու ենք նոր էջ»,-ավելացրել է Քոչարյանը:

Վերջում «Հայաստան» դաշինքի թեկնածուն վստահեցրել է, որ ՀՀ քաղաքացին անպայման ունենալու է անվտանգ սահմաններ, անպայման ունենալու է կայուն խաղաղություն և արժանապատիվ կեցվածք տարածաշրջանում, անպայման ունենալու է աշխատող ու զարգացող պետություն:

«Ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակել է Քոչարյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]