Քաղաքականություն

Խստագույնս պահպանել օրենսդրական պահանջները. ԿԸՀ-ն կոչով դիմել է մասնակից քաղաքական ուժերին

1 րոպեի ընթերցում

Խստագույնս պահպանել օրենսդրական պահանջները. ԿԸՀ-ն կոչով դիմել է մասնակից քաղաքական ուժերին

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կոչով դիմել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին:

« 2021 թվականի հունիսի 7-ից մեկնարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը: Բոլորին մաղթելով արդյունավետ քարոզարշավ՝ կոչ ենք անում բոլոր կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին), ընտրողներին և ընտրական գործընթացների բոլոր մասնակիցներին խստագույնս պահպանել ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջները: Հրապարակային ելույթներում և ցանկացած խոսքում, սոցիալական ցանցերում, քաղաքական և քարոզչական միջոցառումներին բացառել վիրավորանքը, ատելությունը, թշնամանքի սերմանումը, բռնության կամ ատելության խոսքն ու քարոզը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասված է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաղորդագրությունում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում