Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Գրոմ-2021». Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ

«Գրոմ-2021». Հայաստանում կանցկացվեն ՀԱՊԿ զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում հունիսի 1-ից 3-ը  անցկացվել են ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների ներգրավմամբ անցկացվելիք «Գրոմ-2021» հատուկ զորավարժությունների նախապատրաստման շտաբային բանակցություններ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մասնակցել են ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը, ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ոստիկանության և ԱԱԾ համապատասխան ծառայությունների ղեկավարներ, Բելառուսի ՆԳՆ ներքին զորքերի, Ղրղըզստանի, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունների, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրանյութերի վերահսկման գործակալության եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ոստիկանության պետի տեղակալ Վարդան Մովսիսյանը ողջունել է ներկաներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք։

Երկու օր տևած շտաբային բանակցությունների ընթացքում քննարկվել  եւ հաստատվել են վարժանքների անցկացման հիմունքները եւ կարգը, զորավարժությունների ղեկավար կազմը, զորավարժություններում ներգրավվելիք ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային զորամիավորումների կազմը, զորավարժությունների տարածք ժամանման ժամկետներն ու կարգը, ՀԱՊԿ արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների օպերատիվ շտաբի տեղակայման կարգը, ինչպես եւ զորավարժությունների համապարփակ ապահովման հարցեր:

ՀՀ տարածքում անցկացվելիք զորավարժությունների ընթացքում երկու փուլով կմշակվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման հավաքական ուժերի հատուկ նշանակության ուժերի կազմավորումների պրակտիկ գործողություններ` զրահատեխնիկայի, հատուկ ավտոտրանսպորտի, ավիացիայի, ԱԹՍ-ների, ծառայողական շների կիրառմամբ:

Բանակցությունների ավարտին կողմերը ստորագրեցին համապատասխան արձանագրություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]