Քաղաքականություն

ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը դիտորդական առաքելություն կիրականացնի ՀՀ խորհրդարանական ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հրավերով հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելություն կիրականացնի ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պատվիրակությունը: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱՊՀ Միջխորհրդարանական ասամբլեայի պաշտոնական կայքը:

Մոնիթորինգային խմբի կոորդինատոր է նշանակվել Բելառուսի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի արդյունաբերության, վառելիքաէներգետիկ համալիրի, տրանսպորտի և կապի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Իգոր Կոմարովսկին:

Այս պահին ընթանում են աշխատանքներ մոնիթորինգային խմբի ձևավորման ուղղությամբ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում