Հասարակական

Հաստատվել է COVID-19-ի 108 նոր դեպք, առողջացել է 221 մարդ

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է COVID-19-ի 108 նոր դեպք, առողջացել է 221 մարդ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 1-ի ժամը 11:00-ի դրությամբ որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք, առողջացել է 221 քաղաքացի, մահացել՝ 7: Մեկ օրում կատարվել է 3 280 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 1 087 240-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 778 դեպք, որոնցից 213 429 -ն առողջացման, 4 445 -ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3 822 պացիենտ:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում