ՊՆ-ն չի հաստատում Տավուշում հակառակորդի կողմից կրակահերթերի մասին լուրերը. ՀՀ ԶՈՒ-ն կրակային վարժանք է անում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքելով Տավուշի մարզում փոխհրաձգության մասին խոսակցություններին:
«Տավուշում ՀՀ Զինված ուժերի ստորաբաժանումներից մեկն իրականացնում է կրակային վարժանքներ: Ըստ երևույթին դրա հետ են շփոթել: Այնտեղ հակառակորդի կողմից կրակահերթերի, փոխհրաձգությունների մասին լուրերը չեն հաստատվում»,-նշեցին վարչությունից: