1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց  ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի չափեր սահմանող նախագիծը

ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց  ցեմենտի և կլինկերի ներմուծման համար պետտուրքի 
չափեր սահմանող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցեմենտի 1 տոննայի ներմուծման համար սահմանել 14 հազար դրամ, իսկ կլինկերի 1 տոննայի ներմուծման համար՝ 2 հազար դրամ պետական տուրք: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում քվեարկությամբ ստացավ 72 «կողմ», 7 «դեմ», 3 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծի նպատակն է հավասար մրցակցային պայմաններ ստեղծել ներմուծվող ցեմենտի և տեղական արտադրության ցեմենտի միջև, պաշտպանել ներքին շուկան՝ տեղական երկու արտադրողին:

Ցեմենտի տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով կառավարության նախաձեռնությամբ՝ ԱԺ-ն 2019-ի հունիսին ընդունել էր ներկրվող ցեմենտի վրա 14 հազար դրամ տուրք սահմանելու մասին նախագիծ: Սակայն այդ մեխանիզմը պահպանվել էր մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը:  Կառավարությունը օգտագործել էր ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, որոնց ժամկետն ավարտվում է հունիսի 8-ին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]