Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ Հայաստանից. Զատուլին

Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ Հայաստանից. Զատուլին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրեն Կոնստանտին Զատուլինի կարծիքով,  հայ-ադրբեջանական սահմանին ստատուս-քվոն պետք է վերականգնվի:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զատուլինը այս մասին ասել է մայիսի 25-ին տեղի ունեցած առցանց ասուլիսի ժամանակ:

Ըստ Զատուլինի` Արցախյան 44-օրյա պատերազմում պարտությունից հետո մեծ ջանքեր են պահանջվում ՀՀ զինված ուժերի պաշտպանունակությունը, մարտական ոգին վերականգնելու, ինչպես նաև այն բանի համար, որ ժողովուրդը հավատա, որ պետությունը կարող է սեփական ուժերով պաշտպանվել։

Զատուլինը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հասարակության ներքին պառակտման արդյունք են, սակայն, ըստ պատգամավորի, դա ոչ մի կերպ չի արդարացնում պահը որսացող Ադրբեջանի սադրանքները։

«Ադրբեջանը փորձում է էլի ինչ-որ առավելությունների հասնել, ուզում է էլի ինչ-որ բաներ շորթել ու ստանալ։ Սա բացարձակ թափանցիկ իրավիճակ է, այն պետք է ախտորոշվի: Ստատուս-քվոն պետք է վերականգնվի»,-նշեց Զատուլինը։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am