Սպորտ

Արոնյանը FTX Crypto Cup առցանց մրցաշարի 10-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոնին

1 րոպեի ընթերցում

Արոնյանը  FTX Crypto Cup առցանց մրցաշարի 10-րդ տուրում հաղթել է աշխարհի չեմպիոնին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները FTX Crypto Cup առցանց մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի հեռավար այս մրցաշարի 6-10-րդ տուրերում Արոնյանը տոնեց երկու հաղթանակ, տարավ երկու պարտություն և մեկ պարտիա ավարտեց ոչ-ոքի: 10-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով հաղթեց աշխարհի գործող չեմպիոն նորվեգացի Մագնուս Կարլսենին: 10 հնարավորից հավաքելով 4,5 միավոր միավոր Արոնյանն այժմ 12-րդն է: Առաջատարները երեքն են` Կարուանա, Նակամուրա, Ռաջաբով: Նրանք ունեն 6,5 միավոր:

FTX Crypto Cup-ը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կողմից կազմակերած Champions Chess Tour շրջանակներում անցկացվող հերթական առցանց մրցաշարան է: Մրցաշարին մասնակցում են16 շախմատիստներ: Այն բաղկացած է 15 տուրից: Մրցանակային ֆոնդը կազմում է 320,000 հազար դոլար:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում