1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Առանց կրակելու, դիվանագիտությամբ պետք է ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ պետական սահմանից․ Էդմոն Մարուքյան

Առանց կրակելու, դիվանագիտությամբ պետք է ադրբեջանցիներին դուրս հանել ՀՀ պետական սահմանից․ Էդմոն Մարուքյան

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար էդմոն Մարուքյանը մայիսի 23-ին կուսակցության 3-րդ համագումարի ժամանակ իր ելությում անդրադարձավ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Մարուքյանն ընդգծեց, որ իրենց կուսակցության դիրքորոշումը միանշանակ է՝ Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից։

«Ինչ վերաբերվում է սահմանային խնդիրներին, ապա, այո, դրանք կարող են քննարկվել ապագայում, բայց դրանք չեն կարող քննարկվել բռնության, սպառնալիքի, զենքի, ուժի ներքո»,- ասաց Մարուքյանը։

Մարուքյանը նշեց, որ ամբողջ աշխարհով մեկ իրենք աղաղակում են, աշխատում են, զբաղվում են, տեղեկացնում են, իրազեկում են գործընկերներին,  համախմբում են այս գործընթացսում՝ պնդելով,  որ ինքնաձիգով չի կարող քննարկվել կողմերի դիրքը սահմանին։

«Բնականաբար, միջազգային հանրության և դիվանագիտության կարևոր աշխատանքը ինչումն է՝ պետք է ճնշել, որ Ադրբեջանը դուրս գա այդ տարածքից։ Կրակելը միշտ կա, կրակելը վերջին հանգրվանն է, պատերազմը վերջին որոշումն է։ Մենք նոր ենք դուրս եկել շատ ծանր պատերազմից, որտեղ կենաց և մահու կռիվ է տրվել, բայց հիմա պետք է այնպես անենք, որ առանց կրակելու, դիվանագիտությամբ միջազգային ճնշմամբ թշնամուն դուրս հանենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանից»,- եզրափակեց Մարուքյանը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]