Սպորտ

Օրեր անց կբացվի առաջին մարզական բժշկության կենտրոնը 

1 րոպեի ընթերցում

Օրեր անց կբացվի առաջին մարզական բժշկության կենտրոնը 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանում առաջին անգամ կգործի միայն մարզիկների համար նախատեսված մարզական բժշկական կենտրոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: «Օրեր անց Երևանում կբացվի մարզական բժշկական կենտրոն, որտեղ բոլոր հավաքականների բոլոր ներկայացուցիչները այդ կենտրոնում կստանան անվճար խորհրդատվություն և բուժում»,- ասաց Գիլոյանը:

Նախարարի տեղակալի խոսքով` կենտրոնը համալրվել և համալրվում է ժամանակակից տեխնիկայով: Այնտեղ արդեն մի քանի մարզիկներ բուժզննում են անցել: «Կենտրոնում կլինեն ֆիզիոթերապիա և բուժման զանազան այլ մեթոդներ: Կենտրոնը կգործի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պոլիկլինիկային կից առանձին մասնաբաժնում»,-շեշտեց Գիլոյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում