Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինվորականներ կան. Փաշինյանը ներկայացրել է ՀՀ ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը

ՀՀ տարածքում 500-600 ադրբեջանցի զինվորականներ կան. Փաշինյանը ներկայացրել է 
ՀՀ ԶՈՒ գործողությունների տրամաբանությունը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերատիվ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի այն հատվածներում, որոնք Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից ոտնձգության են ենթարկվել, փոփոխություն չի կրել, իրադրությունը շարունակում է մնալ լարված: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ դեռևս բավական թվով ադրբեջանցի զինվորականներ գտնվում են ՀՀ տարածքում, մոտավորապես 500-600 հոգի՝ տարբեր հատվածներում:

«Մեր Զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը հետևյալն է. մարտավարական գործողություններով սահմանափակել ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը: Քաղաքական առումով մեր խնդիրը հետևյալն է. առաջին՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, այսինքն՝ մաքսիմալն անել ռազմական կամ պատերազմական բախման որևէ սցենար բացառելու համար ու երկրորդ, հասնել նրան, որ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր 2021-ի մայիսի 12-ին հատել են Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել: Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի զինծառայողների խմբեր շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում: Իրադրության հանգուցալուծման համար ընթանում են բանակցություններ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am