Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Ադրբեջանական զինծառայողների արարքները պարունակում են հանցագործության հատկանիշներ. ՄԻՊ

Ադրբեջանական զինծառայողների արարքները պարունակում են հանցագործության 
հատկանիշներ. ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական զինծառայողների կողմից 2021 թ. մայիսի 17-ին ՀՀ զինված ուժերի ծառայողների իրավունքները կոպիտ խախտող արարքները, ինչպես ակնհայտ երևում է հրապարակված տեսանյութից, բացահայտ պարունակում են հանցագործության հատկանիշներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ ընդգծելով, որ ՀՀ զինծառայողների իրավունքների պաշտպանության ու վերականգման հարցը պետք է լուծվի քրեական վարույթի շրջանակներում:

«Անգամ եթե ՀՀ պաշտպանության նախարարությունը ծառայողական քննություն իրականացնի, միևնույն է` դա չի կարող փոխարինել քրեական վարույթի իրականացումը»,-նշել է նա:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն այս հարցով գրություն կհասցեագրի իրավապահ մարմիններին՝ անելով հատուկ արձանագրում՝ պետական մարմինները, հատկապես ճգնաժամային իրավիճակում, ուղղակի պարտավոր են հասարակությանը տրամադրել օպերատիվ և հավաստի ինֆորմացիա, որպեսզի կեղծ նյութերն ու ապատեղեկատվությունը հնարավորություն չունենա զարգանալու, իսկ պաշտոնյաները պարտավոր են զերծ մնալ հասարակությանը մոլորեցնելու և վիրավորանքներով ուղեկցվող հայտարարություններով բաժանարար գծերը խորացնող արատավոր պահվածքից:

«Բացի այն, որ դրանք պատասխանատու պետական մարմինների` հանրության հետ հաղորդակցվելու անհեռատես քաղաքականությունը արդարացնելու արհեստական փորձեր են, ավելի են մեծացնում անվստահությունը պաշտոնյաների արարքների նկատմամբ»,-վստահ է ՀՀ ՄԻՊ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am